Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն հրամայել է աշխատանքից ազատել ընդդիմադիր ուսուցիչներին

00:50, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն հրամայել է աշխատանքից ազատել ընդդիմադիր ուսուցիչներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաման է տվել դպրոցներից հեռացնել ընդդիմադիր ուսուցիչներին։ Այս մասին նա հայտարարել է կրթության և գիտության նախարար Իգոր Կարպենկոյի հետ հանդիպման ժամանակ։
     Լուկաշենկոն կոչ է արել պաշտպանել ուսուցիչներին «հարձակումներից»: Ընդ որում, «եթե ինչ-որ մեկը տեղափոխվել է այլ ճամբար», նրանց հետ նույնպես պետք է «ամեն բան պարզաբանել», շարունակել է նախագահը:
     Նա հայտարարել է, որ Բելառուսում պետական կրթություն է, պետական դպրոցներ և պետական գաղափարախոսություն։ Նրանք, ովքեր ցանկանում են հետևել այս սկզբունքներին, կարող են ուսուցանել։ «Նրանք, ովքեր չեն ուզում, ուրեմն դպրոցում չպետք է լինեն։ Դա պետք է ուղիղ ասել, անկեղծ և ազնիվ»,- ընդգծել Է Լուկաշենկոն։
     Հիշեցնենք, որ Բելառուսում արդեն երկու շաբաթ է, ինչ շարունակվում են բողոքի ցույցերը։
     Դպրոցների շրջանավարտները սկսել են ետ բերել դիպլոմներն ու պատվոգրերը։ Նրանք դատապարտում են հանձնաժողովներում աշխատող մանկավարժներին՝ ընտրակեղծիքներին մասնակցելու համար: Ուսուցիչները բողոքել են հետապնդումներից։

10456 | 0
Facebook