Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աստված դեռ բարեգութ է». Լուկաշենկոյի նոր հակափաստարկը՝ ընդդեմ ցույցերի

22:45, երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ.
«Աստված դեռ բարեգութ է». Լուկաշենկոյի նոր հակափաստարկը՝ ընդդեմ ցույցերի

Լուկաշոնկոն ևս մեկ փաստարկ է գտել «փողոցային անկարգությունների» դեմ
     Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց կուտակումները ազդում են երկրում կորոնավիրուսի տարածման վրա։
     «Ճիշտ է, Աստված դեռ բարեգութ է՝ դեռ վարակի երկրորդ ալիք չի սկսվել, ինչպես Եվրոպայում։ Բայց պետք է ասեմ, որ այս փողոցային անկարգությունները չեն թողնում, որպեսզի վիրուսը նահանջի, ինչպես նախկինում»,- ասել է Լուկաշենկոն Դմիտրի Պինևիչի հետ հանդիպման ժամանակ, ով պետք է կատարի առողջապահության նախարարի պարտականությունները:
     Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ իրավիճակը չի վատթարանա։ Նա նշել է, որ այս պահին երկրում հիվանդության ցածր մակարդակ կա, որն, այնուամենայնիվ, չի նվազում։
     «Աստված տա, որ արդյունքները մնան այնպես, ինչպես հիմա է։ Բայց կցանկանայի, որ, եթե այս հիվանդությունը չնահանջի՝ այն հասցնենք նվազագույնի։ Առայժմ մենք կանգ ենք առել հիվանդության ցածր մակարդակի վրա։ Եվ արդյունքներն այլևս չեն նվազում։ Հասկանալի է, թե ինչ պատճառով»,- հայտարարել է Լուկաշենկոն։
     Բելառուսի առաջնորդը վստահություն է հայտնել, որ հանրապետությունը կհաղթահարի վարակի տարածումը, քանի որ իրավիճակն այս պահին ավելի լավ է, քան գարնանը։
     Օգոստոսի 24-ի դրությամբ Բելառուսում կորոնավիրուսով վարակման 70645 դեպք է գրանցվել: Վերջին օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 177-ով։ Երկրում վարակի նոր տեսակից մահացությունների ընդհանուր թիվը 646 է, երկուշաբթի գրանցվել է մահվան 4 դեպք:
     Հիշեցնենք, որ բողոքի ակցիներն ամբողջ հանրապետությունում սկսվել են օգոստոսի 9-ն՝ նախագահական ընտրություններց հետո։

6056 | 0
Facebook