Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում

15:20, երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ.
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի

Հանրապետությանը՝ ի դեմ Ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Սամվելի Բադիրյանին:

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով գտնվում էր հիվանդանոցում և չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին, դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու, հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

6982 | 1
Facebook