Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվել է

12:05, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Այսօր ժամը 12-ին նշանակված էր Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի առաջին դատական նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։
     «Տեղեկացնում եմ, որ նիստը հետաձգվել է։ Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել։

Նիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում»,- այս մասին հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

4561 | 0
Facebook