Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ցանկանում եմ մի լավ հարված հասցնել ձեր դեմքին»․ Բոլսոնարուն՝ լրագրողին

12:00, երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ.
«Ցանկանում եմ մի լավ հարված հասցնել ձեր դեմքին»․ Բոլսոնարուն՝ լրագրողին

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կիրակի սպառնացել է հարվածել "O Glob"o-ի լրագրողին, երբ վերջինը հարց է ուղղել առաջին տիկնոջ կոռուպցիոն կապերի վերաբերյալ, այս մասին գրում է Reuters-ը: «Ցանկանում եմ մի լավ հարված հասցնել ձեր դեմքին»,- ասել է նախագահը:

Նրա արարքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում քննադատությունների տեղիք է տվել:

Ավելի վաղ բրազիլական լրատվամիջոցները գրել էին, որ 2011-2018 թվականներին Բրազիլիայի նախագահի կնոջ՝ Միշել Բոլսոնարուի հաշվին փոխանցվել է 72 հազար ռեալ:

9635 | 0
Facebook