Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

11:15, երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ.
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Օգոստոսի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 33 նոր դեպք և 58 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է»:

4151 | 0
Facebook