Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնիին թունավորել են, բայց նա կապրի. #Bild

09:52, երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ.
Նավալնիին թունավորել են, բայց նա կապրի. #Bild

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն թունավորել են: Այս մասին «Bild»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Cinema fоr Peace»-ի հիմնադիր Յակ Բիզիլը: Վերջինի խոսքերով՝ նա կապրի, սակայն մի քանի ամիս անաշխատունակ կլինի:

Ավելի վաղ Օմսկի մարզային առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ հետազոտության արդյունքում նրա օրգանիզմում հայտնաբերվել էին միայն կոֆեին և ալկոհոլ: «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովն ու Նավալնիի կինը, սակայն, տեղեկացրել էին, որ քաղաքական գործչի օրգանիզմում թույն է հայտնաբերվել՝ մահացու վտանգավոր ոչ միայն նրա համար, այլև՝ շրջապատի մարդկանց:
     Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Օմսկից հատուկ օդանավով Ալեքսեյ Նավալնին տեղափոխվեց Գերմանիա՝ «Charité» կլինիկա:

13527 | 0
Facebook