Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել ու կորել է. պաշտոնական

22:20, կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ.
Սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել ու կորել է. պաշտոնական

Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետն ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել է, իբրև թե Գերանբոյի շրջանի ուղղությամբ հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, ինչի հետևանքով իրենք գերի են վերցրել հայ սպայի:

18324 | 0
Facebook