Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսում արգելափակվել են տասնյակ լրատվական կայքեր

12:10, շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսում արգելափակվել են տասնյակ լրատվական կայքեր

Բելառուսում սահմանափակվել է մի քանի տասնյակ կայքերի, այդ թվում մի շարք լրատվամիջոցների հասանելիությունը: Այդ մասին հայտնել է Tut.by պորտալը:
     Ըստ պարբերականի՝ որոշ կայքեր մուտք գործելիս նախազգուշացվում է, որ «տեղեկատվական ռեսուրսին հասանելիությունը սահմանափակված է՝ Բելառուսի Հանրապետության Տեղեկատվության նախարարության որոշման հիման վրա, որն ընդունվել է՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքի համաձայն»։
     Լրատվական կայքերի թվում, որոնց հասանելիությունը սահմանափակվել է իշխանությունների որոշմամբ, եղել է «Գոլոս» ինտերնետային հարթակը, որն անցկացրել է հանրապետության նախագահի անցած ընտրություններում ձայների այլընտրանքային հաշվարկը:

5464 | 0
Facebook