Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ հայտնելով, որ մեղավորը ոստիկանության Մուշի բաժնի պետերն են

10:25, շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ.
29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ հայտնելով, որ մեղավորը ոստիկանության Մուշի բաժնի պետերն են

Օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա Արթուր Ն-ն բարձրացել է Պարույր Սևակի փողոցի իրենց շենքի տանիք և հայտնել, որ 30 րոպեից իրեն ցած է նետելու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարների և ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Արթուր Ն-ն հրաժարվել է իր մտադրությունից, որից հետո ոստիկանների ուղեկցությամբ՝ տեղափոխվել է Մուշի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Ն-ն հայտնել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, և դրա մեղավորը ոստիկանության Մուշի բաժնի պետերն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5757 | 0
Facebook