Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնիի կինը դիմում է ուղարկել Պուտինին

18:00, ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ.
Նավալնիի կինը դիմում է ուղարկել Պուտինին

Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմում է ուղարկել՝ պահանջելով թույլատրել բուժման համար Գերմանիա ուղարկել իր ամուսնուն: Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ում հսկողութան տակ է այժմ Ալեքսեյ Նավալնին, այսօր արգելել է նրան տեղափոխել Գերմանիա՝ պատճառաբանելով, թե նրա վիճակում տեղաշարժելն անթույլատրելի է:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին հայտարարել է, թե Նավալնիին տեղափոխելու մասին ոչ մի դիմում իրենք չեն ստացել: Հարցին՝ արդյոք իշխանությունները միջամտել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի տեղափոխումն արգելելու հարցում, Պեսկովը պատասխանել է՝ դա բուժող բժշկի որոշումն է:

7790 | 0
Facebook