Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ինքնաթիռում նրան մի գդալ շաքար տային, ոչինչ չէր պատահի». Մարգարիտա Սիմոնյան

15:25, ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ.
«Եթե ինքնաթիռում նրան մի գդալ շաքար տային, ոչինչ չէր պատահի». Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նավալնիի հետ կապված դեպքին, գրել է. «Չեք հավատա, բայց դեռ երեկ ես տանն ասացի, որ Նավալնիի մոտ հիպոգլիկեմիա է: Դա այն է, երբ արյան մեջ կտրուկ նվազում է շաքարի մակարդակը: Ինձ մոտ ևս այդպես է լինում, երբ երկար ժամանակ քաղցած եմ մնում: Օգնում է միայն գլյուկոզայի ընդունումը: Եթե ինքնաթիռում նրան մի գդալ շաքար տային, ոչինչ չէր պատահի: Բժիշկները վաղուց ինձ բացատրել են այդ խնդիրը... Մորաքույրս այդպես մահացավ՝ հիպոգլիկեմիայից դուրս չեկավ:

Բոլորին առողջություն»:

Տեղեկացնենք, որ Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին այսօր հայտնել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնական ախտորոշումը հետևյալն է՝ նյութափոխանակության խանգարում, որը հանգեցրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման: Գլխավոր բժշկի տեղակալ Անատոլիյ Կալինիչենկոն էլ լրագրողներին ասել է, որ Նավալնիի օրգանիզմում հետազոտությունը թույնի հետքեր չի հայտնաբերել:

Ավելի վաղ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։ «Նավալնիի օրգանիզմում թույն է հայտնաբերվել՝ մահացու վտանգավոր ոչ միայն նրա համար, այլև՝ շրջապատի մարդկանց»,- հավելել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովը:

27769 | 1
Facebook