Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիխանովսկայան կոչ է արել ուժգնացնել գործադուլները

10:00, ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ.
Տիխանովսկայան կոչ է արել ուժգնացնել գործադուլները

26 տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով Բելառուսում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը: Նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով կոչ է արել ուժեղացնել գործադուլները: «Խնդրում եմ ձեզ շարունակել և ուժգնացնել գործադուլները, մի՛ վախեցեք ահաբեկումներից»: Նա գործադուլներն անվանել է իշխանությունների վրա ճնշումների օրինական և արդյունավետ գործիք:

Տեղեկացնենք, որ երեկ երեկոյան ևս հարյուրավոր ցուցարարներ, որոնք դժգոհ են նախագահական ընտրությունների արդյունքներից, բողոքի ակցիա են իրականացրել Անկախության հրապարակում՝ Կառավարության տան դիմաց:

Տիխանովսկայան կոչ է արել ուժգնացնել գործադուլները
6497 | 0
Facebook