Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. բժիշկները լռում են

15:05, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. բժիշկները լռում են

Ինչպես հայտնել էինք՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս ռուս

քաղաքական գործիչ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել էր, ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում:

«Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է:

Միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Նա կոմայի մեջ է: Անալիզի արդյունքը դեռ հայտնի չէ»,- այս մասին սոցկայքի իր էջում գրել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Վերջինը համոզմունք է հայտնել, որ բժիշկների խուսափողական արձագանքը հաստատում է Նավալնիի թունավորված լինելը:

«Ուղիղ երկու ժամ առաջ նրանք պատրաստ էին հայտնել ցանկացած տեղեկություն, իսկ հիմա ձգում են

ժամանակը և չեն ասում, թե իրենց ի՞նչ է հայտնի»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նավալնիին թունավորել են:

8150 | 0
Facebook