Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի «զադնի դնելու» մասին

11:45, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի «զադնի դնելու» մասին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն չգիտես` ծիծաղե՞լ, թե՞ ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին` իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից։ Հասկանում եմ, որ տեղեկատվական դաշտում հարաբերական անդորր է և շտապ պետք է «սենսացիա»։ Շտապեմ կրկին հիասթափեցնել. Ո՛Չ, այս լուրերն ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ, և նրանք, ում համար դա «բյուրեղյա երազանք է», պարզապես զբաղված են կեղծ լուրեր տարածելով։

Ժողովո՛ւրդ ջան, լուրջ մի վերաբերվեք այս կարգի անիմաստ մանիպուլյացիաներին. անկապ տեղեկատվական դեզինֆորմացիա է»։

7847 | 0
Facebook