Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնիին թունավորել են

10:35, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Նավալնիին թունավորել են

Ռուս ընդդմիադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ում ինքնազգացողությունը վատացել է Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ, գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հայտարարել է Օմսկի թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին: «Վիճակը ծանր է»,- ասել է նա՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

«Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում: Նավալնին թունավորվել է: Նա կորցրել է գիտակցությունը»,- ավելի վաղ սոցկայքի իր էջում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: «Կարծում ենք, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով»,- գրել էր նա:

Նավալնիին թունավորել են
9235 | 0
Facebook