Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Փաշինյանն Ավինյանին ուղարկել է քաղաքապետարան՝ կոնֆլիկտը հարթելու

12:10, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Փաշինյանն Ավինյանին ուղարկել է քաղաքապետարան՝ կոնֆլիկտը հարթելու

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ երեկոյան մի քանի ժամանոց հանդիպում է անցկացրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Ասում են՝ մինչ այդ քաղաքապետ Հայկ Մարությանը փորձել է ներկայացնել փոխքաղաքապետի իր թեկնածուին և հանդիպել ավագանու կոշտ դիմադրությանը: Ըստ լուրերի՝ տեղեկանալով այդ մասին, վարչապետ Փաշինյանն Ավինյանին ուղարկել է քաղաքապետարան՝ կոնֆլիկտը հարթելու համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն քննարկվում է ԱԺ պատգամավորի օգնական, 29-ամյա Սերգեյ Ներսիսյանի թեկնածությունը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
36460 | 0
Facebook