Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեյցարիայում շոկոլադե անձրև է տեղացել

22:50, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Շվեյցարիայում շոկոլադե անձրև է տեղացել

Շվեյցարիայի Օլտեն քաղաքում կակաոյի փոշու մասնիկների տեսքով արտասովոր անձրև է տեղացել։ Քաղաքի բնակիչը Oltner Tagblatt պարբերականի հետ կիսվել է լուսանկարներով, որոնցում երևում է, թե ինչպես է շագանակագույն փոշին ծածկել նրա ավտոմեքենան:
     Պարզվել է, որ շոկոլադե անձրևի պատճառը Lindt & Sprüngli գործարանի օդափոխության համակարգի խափանումն է եղել: Կակաոյի փաթիլները հայտնվել են օդում և տարածվել շրջակայքում՝ ուժեղ քամու պատճառով։
     Գործարանի մամուլի ծառայությունը հաստատել է խնդիրը և պարզաբանել, որ մանրացված կակաոյի հատիկների արտանետումն անվնաս է մարդկանց և շրջակա միջավայրի համար: Գործարանի ներկայացուցիչները խոստացել են արագ վերացնել խնդիրը և մեքենաները լվանալ շոկոլադից:
     Գործարանի օդափոխության համակարգը վերանորոգվել է։

16700 | 0
Facebook