Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ի կապիտալացումը գերազանցել է 2 տրիլիոն դոլարը

20:25, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Apple-ի կապիտալացումը գերազանցել է 2 տրիլիոն դոլարը

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Apple-ի կապիտալացումը գերազանցել է 2 տրիլիոն դոլարը: Ոչ մի ամերիկյան ընկերություն դեռևս այդքան թանկ չէր գնահատվել, հայտնում է Reuters-ը: Ընկերության ակցիաների արժեքը բարձրացել է 1,4 %-ով՝ հասնելով 468,63 դոլարի: Ներդրողները գնահատել են այն հանգամանքը, որ Apple օգտագործողները շարունակել են գնել այն անգամ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի ու փակ խանութների պայմաններում: Ընդ որում, ընկերության եկամուտները հունիսին աճել են բոլոր ոլորտներում և բոլոր աշխարհագրական տարածքներում:

Ներկա դրությամբ ԱՄՆ-ի գլխավոր տեխնոլոգիական ընկերությունների՝ Apple-ի, Amazon-ի, Microsoft-ի և Alphabet-ի կապիտալիզացիան գերազանցում է 6 տրիլիոն դոլարը:

12575 | 0
Facebook