Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն խնդրանքով դիմել է Պուտինին

16:40, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն խնդրանքով դիմել է Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին խնդրել է փոխանցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ Գերմանիան չմիջամտի Բելառուսի ներքին գործերին: Այս մասին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը՝ «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում:

«Մեր երկրի նախագահը խնդրել է իր ռուս գործընկերոջը փոխանցել տիկին Մերկելին, որ Գերմանիան և, ընդհանրապես, ողջ Արևմտյան Եվրոպան չմիջամտի Բելառուսի ներքին գործերին, որոնք տեղի են ունենում հիմա»,- ավելացրել է նա:

7401 | 0
Facebook