Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը». Սերժ Սարգսյան

13:35, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
«Այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը». Սերժ Սարգսյան

«Մի քանի անգամ զրույց եմ ունեցել գեներալ Յուրի Խաչատուրովի հետ: Նա երկար ժամանակ իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է ՀՀ անվտանգությանը, ռազմական գործողությունների հենց սկզբից կարևոր մասնակցություն է ունեցել հաղթանակներին, նա ուղնուծուծով զինվորական է: Մարդն իր կյանքը նվիրել է բանակին, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, թե ռազմական գործողություններն սկսելու պահին բիլիարդ էր խաղացել»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ժամանակ հայտարարել է, որ մեկ անգամ ևս կհորդորի Խաչատուրովին՝ մասնակցել նիստին. «Բայց այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը: Ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծել, թե ինչպե՞ս նա կարող է իմ ասածը չանել, բայց ես այլևս գերագույն գլխավոր հրամանատար չեմ, նա էլ ԶՈՒ շտաբի պետը չէ»:

7206 | 0
Facebook