Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը՝ 80-ականների զենքի և «Իսկանդեր»-ով չկրակելու մասին

12:45, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Սերժ Սարգսյանը՝ 80-ականների զենքի և «Իսկանդեր»-ով չկրակելու մասին

Ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ 2016-ին Գերմանիայում իր հայտնի հայտարարությանը, ըստ որի՝ «մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով»: «Իմ այդ հայտարարությունը շահարկումների թեմա դարձավ: Կա՞ աշխարհում բանակ, որը չունի 80-ականների զենք: Եթե կգտնվի այդպիսի բանակ, ապա ես կհայտարարեմ, որ այդ գործերից ոչինչ չեմ հասկանում: Այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, հրաձգային զենքերն 80-ականների են: Մեր բանակի ու նաև շատ բանակի սպառազինությունների մեջ այսօր էլ առկա են 40-50-ականների զենքեր... Իսկ թե ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չկրակեց, որովհետև քառօրյա պատերազմն առաջին հերթին լածնածավալ պատերազմ չէր ու եթե այն օգտագործեինք, կլիներ, ինչպես ասում են, կրակոց թնդանոթներից ճնճղուկների վրա: Դրա տեղը չէր, այն շատ հզոր զենք է»,- հայտարարեց պաշտոնաթող նախագահը:

9370 | 0
Facebook