Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիխանովսկայան դիմել է եվրոպացի պաշտոնյաներին

11:15, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Տիխանովսկայան դիմել է եվրոպացի պաշտոնյաներին

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:

«Մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց՝ իրենց ձայնը պաշտպանելու համար, դաժան ծեծի են ենթարկվել, բանտարկվել ու խոշտանգվել։ Հարյուրավոր վիրավորներ կան, առնվազն երկու մարդ մահացել է»,- նշել է քաղաքական գործիչը:

Ըստ նրա՝ երկրի Ազգային համակարգող խորհուրդը կարող է արդար և ժողովրդավարական ընտրություններ անցկացնել՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ:

6014 | 0
Facebook