Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն պարգևատրել է ուժայիններին՝ «անբասիր ծառայության համար»

12:40, երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն պարգևատրել է ուժայիններին՝ «անբասիր ծառայության համար»

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ՆԳՆ-ի ավելի քան 300 աշխատակիցների պարգևատրել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանների «Անբասիր ծառայության համար» մեդալներով: Այս մասին հայտնում է «Риа новости»-ն:

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Բելառուսում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք ճնշվում են իրավապահ համակարգի կողմից:

Ըստ ՆԳՆ-ի՝ բողոքի ցույցերի առաջին օրերին ձերբակալվել է ավելի քան 6,7 հազար մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում են անվտանգության շուրջ 120 անձ, զոհվել է երկու ցուցարար:

4614 | 0
Facebook