Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ տեսք ունեն COVID-19-ով ախտահարված թոքերը

23:10, կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ.
Ինչ տեսք ունեն COVID-19-ով ախտահարված թոքերը

Հարավային Կորեայի բժիշկները ցույց են տվել COVID-19-ով վարակված հիվանդի թոքերի լուսանկարները։
     Նրանք նշել են, որ կորոնավիրուսն սկսում է տարածվել էպիթելի բջիջների վրա, առաջին հերթին՝ վերին շնչուղիների: Այսպիսով, այն ներթափանցում է թոքերի ստորին հատված և ազդում բրոնխիոլների վրա: Արդյունքում սկսվում է բորբոքում, ալվեոլները լցվում են հեղուկով և չեն կարողանում կատարել իրենց գործառույթը: Համակարգչային տոմոգրաֆիայի լուսանկարներում այդ գործընթացը խավար է երևում (փայլատ ապակու պես)՝ սպիտակավուն կիսաթափանցիկ հատվածներ։ Որքան շատ են դրանք, այնքան ուժեղ են թոքերը վնասված, և ավելի քիչ են մարդու մոտ ինքնուրույն շնչելու շանսերը։
     Բժիշկները թոքերի ախտահարման հաջորդ փուլը կոչել են «սալաքար կամրջի էֆեկտ»։ Նկարներում հստակ տեսանելի է դառնում ցանցավոր պատկերը։
     Սրան սովորաբար հաջորդում է «խավար ապակի» բծերի համախմբումը՝ կիսաթափանցիկից այն դառնում է պարզապես սպիտակ։ Դա ինքնին վատ չէ, բայց եթե «փայլատ ապակու» տարածքը շարունակում է մեծանալ, դա անհանգստանալու պատճառ է։
     Հաճախ պարզվում է, որ նույնիսկ COVID-19-ի ասիմպտոմ դեպքում թոքերը կարող են լրջորեն ախտահարված լինել:

Ինչ տեսք ունեն COVID-19-ով ախտահարված թոքերը
Ինչ տեսք ունեն COVID-19-ով ախտահարված թոքերը
12791 | 1
Facebook