Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ճի՛շտ են անում, որ պարգևավճար են ստանում, դա իմ որոշումն է». ՀՀ վարչապետ

18:25, երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
«Ճի՛շտ են անում, որ պարգևավճար են ստանում, դա իմ որոշումն է». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Գեղարքունիքի մարզ կատարած այսօրվա իր այցը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօրվա այցը պայմանականորեն անվանում է «հեղափոխության բերքահավաք»:

Նրա խոսքով՝ Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի:

«Երբ էսօր էս ծրագրերը նայում էի, տեսնում էի կատարված աշխատանքները, ինքս ինձ հարց էի տալիս, ասում էի՝ էսքանից հետո որևէ մեկը պիտի հարցնի, թե ինչի են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանո՞ւմ: Էսօր էդ հարցի պատասխանն ինձ համար գործնականում հնչեց: Ճի՛շտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն ա եղել և դա ճիշտ որոշում ա: Մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

12342 | 3
Facebook