Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Շատերը հիմա հեշտին են ձգտում. չեն ուզում երկար աշխատել երգերի վրա». Քրիստինե Պեպելյան

23:10, շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.
«Շատերը հիմա հեշտին են ձգտում. չեն ուզում երկար աշխատել երգերի վրա». Քրիստինե Պեպելյան

Էստրադային երգչուհի Քրիստինե Պեպելյանն այսօր «Պրոֆիլ» հաղորդաշարի եթերում համեմատականներ է տարել 90-ականների և ներկայիս հայկական երաժշտության միջև:

«Կան մարդիկ ովքեր պահեցին իրենց ձեռագիրը, իսկ կան մարդիկ, ովքեր չկարողացան մնալ իրենց ոճին համապատասխան: Շատ դեպքերում մարդիկ ասում են` պահանջարկն ուրիշ է, հանդիսատեսի սպասելիքներն ուրիշ են: Ես, իհարկե, չեմ կիսում այդ կարծիքը: Օրինակ՝ մեկին ասում եմ՝ ինչո՞ւ ես երգում մի երգ, որն ունի շատ սիրուն երաժշտություն, բայց ունի շատ կենցաղային և անգրագետ տեքստ, այնքան կենցաղային, որ տհաճության է հասնում դա: Ինձ ասում են` մարդիկ դա են սիրում: Ես երբեք դա չեմ կարող հասկանալ. ի՞նչ է նշանակում` մարդիկ հիմա էս են սիրում, իսկ ո՞վ է հրաժարվում լավ բանից: Եթե լինի գրագետ, գեղեցիկ տեքստ մարդիկ այնքան անխելք չեն, որ դա չսիրեն: Շատերը հիմա ավելի հեշտին են ձգտում. չեն ուզում երկար աշխատել երգերի վրա»,- ասել է երգչուհին:

Մանրամասները` տեսանյութում:

«Շատերը հիմա հեշտին են ձգտում. չեն ուզում երկար աշխատել երգերի վրա». Քրիստինե Պեպելյան
7317 | 0
Facebook