Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բա ո՞ւր են Օպերայի սաղարթախիտ անտառները». Թեհմինա Վարդանյան

18:45, շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.
«Բա ո՞ւր են Օպերայի սաղարթախիտ անտառները». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղե՛րք, բա ու՞ր եք․․․

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ գնաց։ Միակ ժառանգությունը, որ երկու տարվա արդյունքում նա մեզ թողեց՝ «տղե՛րք» դիմելաձևն է։ Չեմ ասելու, որ խոստացված ճոպանուղին չկա, չեմ ասելու, որ մետրոյի կայարանները չկան, չեմ ասելու, որ քաղաքում երկու տարվա մեջ սնկի պես աճել են փնթի կրպակներն ու մեծ բակերում խցկված բարձրահարկ շինությունները։ Էդ ամենի և էլի շատ բաների մասին մենք բազմիցս խոսել ենք։

Բայց, տղե՛րք, ո՞ւր են Օպերայի սաղարթախիտ անտառները։ Ո՞ւր է ձեր քանդելու մոլուցքը կորել։ Տղե՞րք, պրծա՞վ շոուն կամ ձեր լեզվով ասած՝ սիթքոմը։ Տղե՛րք, էլ չե՞ք ուզում հպարտ երևանցին օդ շնչի։ Տղե՛րք, չե՞ք քանդելու մնացած սրճարանները․․․
     Տղեեե՜րք, ա՛յ տղե՜րք, ոչ բժշկական դիմակները պատռվել են, դեմքներդ արդեն երևում են։
     Է՜հհհ, տղե՜րք, տղե՜րք․․․

Հ․Գ․ Տեսնես, Հայկո ջանը արձակուրդից հետ կգա՞, թե՞ կունենա արժանապատվության մնացուկ։ Չնայած, հալալ լինի էդ արձակուրդը, էս տարի տքնել ա։ Բոլորս ենք դա տեսել ու հպարտացել։ Մնա՛, մնա՛ հանգստացի»:

6577 | 0
Facebook