Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փակ նամակներ եմ ստանում օգտատերերից. խորհուրդ են տալիս՝ «դարձի գալ»». Հասմիկ Պապյան

13:50, շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.
«Փակ նամակներ եմ ստանում օգտատերերից. խորհուրդ են տալիս՝ «դարձի գալ»». Հասմիկ Պապյան

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս օրերին փակ նամակներ եմ ստանում մի շարք օգտատերերից, որոնք ինձ խորհուրդ են տալիս, մեղմ ասած՝ «դարձի գալ» և վերանայել իմ հայացքները: Շտապեմ ձեզ հայտնել, որ իզուր ջանքեր մի գործադրեք. ես չեմ պատրաստվում իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը, այն է՝ իմ սեփական կարծիքն ունենալու և արտահայտելու շռայլությունը դյուրությամբ հանձնել մարդկանց, ովքեր ողջ կյանքում սողացել են, քծնել, հողին հանձնել իրենց սրբությունները հանուն աթոռի, պաշտոնի կամ այլ տարատեսակ անցողիկ վայելքների:
     Կրկին հիշեցնում եմ. ամեն բան կյանքում ժամանակավոր է. կարո՞ղ եք բարի անուն թողնել ձեզանից հետո՝ լավ, եթե ոչ՝ լռեք...»:

6740 | 1
Facebook