Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից». Միհրան Հակոբյան

20:00, ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.
«Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից». Միհրան Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից: Երկու տարի Արտաչոկը սեփական էջով ռուսների համապատասխան տեղն էր շոյում, բայց տելեգրամ ալիքների միջոցով շատ կոնկրետ հակառուսականություն էր քարոզում, մարդկանց դեմ կեղտոտ ստեր էր տարածում: Հիմա սա հասկացել է, որ բոլոր սխեմաները բացահայտված են, որոշել է թռնի՝ չցանկանալով «Տիտանիկի ուղևոր» դառնալ: Փոքրիկ, բայց շատ ստոր «մուտիլովկաների» սիրահարն ուղղակի չի հասկանում, որ ուր էլ թռնի, միևնույնն է՝ հետևից գնալու են: Ու նա պատասխան է տալու ամեն ինչի համար: Վախով ապրի, մինչև հերթդ կհասնի, փոքրիկ «մուտիլովշիկ»»:

5894 | 0
Facebook