Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես այլևս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ». Արտակ Գասպարյան

19:35, ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.
«Ես այլևս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ». Արտակ Գասպարյան

ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, հայտնում եմ, որ ես այլևս ՀՀ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականը չեմ: Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, արդեն ամբողջովին կորցրել է իր ակտուալությունը: Եվ, փառք Աստծո: Նշանակում է, ամեն ինչ ճիշտ է: Ես չեմ ձգտում քաղաքական կարիերա ստեղծել, դա իմը չէ: Ոչ մի հակասություն և երկիմաստություն չկա և չի կարող լինել: Ինչպես Փաշինյանին հավատացել եմ սկզբում, այնպես էլ հիմա եմ հավատում: Նա մարդ է, ով անկեղծ փորձում է և աշխատում է հանուն Հայաստանի վերականգնման: Փաշինյանին և նրա թիմին մեծ հաջողություններ են մաղթում: Միշտ պատրաստ եմ օգնել»:

5979 | 0
Facebook