Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը

18:45, ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.
Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը

Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Սուրբ Մայր Աստվածածնի Վերափոխման տոնը։ Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի ծիսական արարողություն:

Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը օգոստոսի 16-ի սուրբ պատարագը մատուցելու համար կմեկնի Վաքըֆլը, հաղորդում է ermenihaber-ը։

Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այս տարվա մատուցվելիք պատարագին ներկա կգտնվեն միայն Թուրքիայում բնակվող հայերը։

Պատարագի ժամանակ առաջին անգամ կճաշակեն այս տարվա օրհնված խաղողը, այնուհետև մուսալեռցիների ավանդական հարիսան։

2810 | 0
Facebook