Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաեստրո Մեսչյանը, իր նախագծածի համաձայն, հեռանում է, իր խոսքով ասած՝ «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից:
Դժվար է ասել, թե ինչ զգացողություններ եմ ունենալու մի քանի օրից, երբ գիտակցեմ, որ ավագ ընկերոջս հետ այլևս նույն շենքում չեմ աշխատելու: Որ էլ նախկինի պես օրվա ընթացքում չենք հանդիպելու քաղաքապետարանի միջանցքներում ու ջերմ «բարև»-ից հետո մի «տղավարի» կատակ փոխանակենք՝ օրվա տրամադրությանը համահունչ:
Հպարտ եմ ու երջանիկ, որ այս ամիսներն իրար հետ մի հարկի տակ անցկացրեցինք, մեր երկրի ու քաղաքի համար այս կարևոր շրջանում աշխատեցինք իրար հետ, մտքեր փոխանակեցինք, ծրագրեր մշակեցինք:
Ողջո՛ւյն մաեստրո, դեռ հազար փակված դռներ կան բացելու»: