Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քոչարյանա-սարգսյանական քրեաօլիգարխիկ համակարգը գործում է». Պետրոս Մակեյան

21:10, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
«Քոչարյանա-սարգսյանական քրեաօլիգարխիկ համակարգը գործում է». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անարգանք պայքարող ժողովրդի հանդեպ

«Սասնա Ծռերի» դատավարությունը ցույց է տալիս, որ ժողովրդի կողմից մերժված քոչարյանա-սարգսյանական քրեաօլիգարխիկ համակարգը գործում է, և այն հոշոտում է 2018-ի ապրիլին ձևավորված՝ ժողովրդի երազանքներն ու սպասելիքները։ Հասել է այն սահմանը, որից հետո գործող իշխանությունը պետք է ազատվի մերժված համակարգից, հակառակ պարագայում ժողովուրդն է այն իրականացնելու։

Հ․ Գ․ Նույնը վերաբերվում է Ա․ Լուկաշենկոյին հապշտապ շնորհավորելուն, ինչը հարիր չէր մարտի 1-ով անցած Նիկոլ Փաշինյանին»։

4007 | 0
Facebook