«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի ուղղակի ենթակայության տակ գտնվող դատախազության «Սասնա ծռերի» հանդեպ այս ցուցադրական խստությունն ունի բազմաթիվ պատճառներ՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական։ Ինձ համար կարևորագույնն արտաքին քաղաքականն է։ Փորձ անելով ցուցադրաբար պատժել լավրովյան պլանը ձախողողներին և դրանով կոտրելով հայ ժողովրդի դիմադրական ոգին՝ Կրեմլը կրկին փորձում է պլանն իրականություն դարձնելու պայմաններ ստեղծել։ Սպասենք առաջիկա զարգացումներին»։