Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Ռեժիմի տապալումը վիժեցրած Նիկոլ Փաշինյանն իր պաշտպանության տակ է վերցնում ռեժիմին». «Սասնա Ծռեր»

19:15, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
«Ռեժիմի տապալումը վիժեցրած Նիկոլ Փաշինյանն իր պաշտպանության տակ է վերցնում ռեժիմին». «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Նախորդ օրը՝ 2020թ. օգոստոսի 12-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ներկայացնող դատախազը Սերժ Սարգսյանի օրոք կազմված շինծու քրեական գործի նյութերի հիման վրա «Սասնա Ծռեր» խմբավորման ապստամբներին մեղադրեց Հայաստանի «օրինական» իշխանությունների (Սերժ Սարգսյանի ռեժիմի) դեմ զենք բարձրացնելու համար և, անտեսելով ապստամբության իրավաչափ դրդապատճառներն ու լեգիտիմությունը, պահանջեց նրանց ազատազրկել 8,5 տարուց մինչև ցմահ ժամկետներով:

Այլևս կարող ենք փաստել, որ 2018-ի հայ ժողովրդի ապստամբությունն ու ռեժիմի ամբողջական տապալումը վիժեցրած Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ կերպով պաշտոնապես լեգիտիմ է համարում նախորդ ազգադավ ու ոճրագործ ռեժիմին և իր պաշտպանության տակ է վերցնում նրան։

Որպես հետևանք՝ Նիկոլ Փաշինյանն ստանձնում է նախորդ ռեժիմի կատարած պետական դավաճանության, ինչպես նաև հայրենաբնակ ժողովրդի սպիտակ ցեղասպանության հանգեցրած նրա բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների ու գիշատիչ թալանի պատասխանատվությունը և արդեն ի՛ր գլխավորությամբ գործող դիմափոխված ռեժիմի կյանքը երկարաձգելու նպատակով որոշել է բանտարկել 2016-ի ապրիլյան պայմանավորված պատերազմի դավաճանության կրկնության ու ՀՀ ինքնիշխանության հանձնման դեմ ապստամբած քաղաքացիներին:

«Սասնա Ծռեր» խմբավորման ապստամբները սովորական հայ մարդիկ են, որ պատրաստ են զոհաբերվելու հանուն հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, ազատության ու արժանապատվության։

Եվ չկա մի ուժ կամ պատիժ, որ կարողանա հետ պահել նրանց այդ անանձնական պայքարից։

Այս պայքարի աղբյուրն ու առաջնորդը հայ ժողովուրդն է։ Քանի դեռ կա հայ ժողովուրդը, որ հոգևոր ու ֆիզիկական կապերով սնում է իր ըմբոստ զավակներին, միշտ էլ լինելու են «Սասնա Ծռեր», որ բռնապետության ամենասաստիկ կեղեքման ու ճնշման, ցեղասպանության ու հայրենազրկության ժամանակ զենքով ապստամբելու են հայ ժողովրդի բռնարարների դեմ, ինչպես առաջին անգամ ապստամբեց մեր նախահայր Հայկ Նահապետը և ապստամբությամբ ծնունդ տվեց հայ քաղաքական ազատ ազգին։

«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը, հավատարիմ մնալով Հայկ Նահապետի ոգուն և պատգամներին, վերահաստատում է իր քաղաքական նպատակադրումները և համախմբված ազգային-ժողովրդավարական ուժերի ու գործիչների հետ միասին հետևողականորեն շարունակելու է հայ ժողովրդի մոբիլիզացիան՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացու ազատագրման և կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկած համակարգային ճգնաժամի հաղթահարման։

Հակաճգնաժամային ռազմավարություն, անցյալի իրավաքաղաքական գնահատական, դրանից բխող անցումային արդարադատություն, նոր Սահմանադրություն և փոփոխված ընտրակարգով ու նախկին ոճրագործներից մաքրված կուսակցական համակարգով արտահերթ ընտրություններ՝ ահա այն ծրագիրը, որ պետք է մեկամյա ժամկետում իրականացնի ժողովրդի կամքով ձևավորված հակաճգնաժամային անցումային կառավարությունը։

Այս ծրագրի այլընտրանքը ռեժիմի պաշտպանությունն ու ժառանգորդությունն ստանձնած Նիկոլ Փաշինյանի անփառունակ ու ապիկար կառավարումն է, որի շոշափելի արդյունքներն են՝ հանցագործներին պատասխանատվությունից ազատելը և նրանց հետ գործակցելը, նրանց հավանական վերադարձով ժողովրդին վախեցնելով իր աթոռը պահելը, նրանց դեմ ապստամբած քաղաքացիների հալածանքը, ազգային ինքնության դեմ ահագնացող ոտնձգություններն ու փորձարկումները, արտաքին ուժերին հայ ժողովրդի ինքնիշխանության հանձնումը և յուրային թիմի՝ արդեն բոլոր սահմաններն անցած ինքնապարգևատրումները։

Հայ ժողովուրդը բազում չարիքներ է վերապրել: Կվերապրի նաև իրեն խաբած Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»:

| | |
3530 | 1
Facebook
COMMENT.am