Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր վթար Լոռու մարզում․ կա 10 վիրավոր

14:55, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
Խոշոր վթար Լոռու մարզում․ կա 10 վիրավոր

Օգոստոսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ի-ի վարած Opel Zafira մակնիշի և Լոռու մարզի Բարդաբլուր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վահագն Ք-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վահագն Ք-ն, նրա ուղևորներ՝ 48-ամյա Լաուրա Հ-ն, 43-ամյա Լաուրա Ս-ն, 41-ամյա Վալենտինա Մ-ն, 19-ամյա Ելենա Բ-ն, 41-ամյա Հայարփի Մ-ն և Opel-ի վարորդ Էդգար Ի-ն, նրա ուղևորներ՝ 32-ամյա Մարիամ Ս-ն, 58-ամյա Ռիտա Ա-ն և 43-ամյա Մարիամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

5160 | 0
Facebook