Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով

11:35, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
ՌԴ փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Հեռավոր Արևելքում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևի կորոնավիրուսի առաջին թեստը դրական է եղել, առաջիկայում նա երկրորդ թեստ կհանձնի. «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է փոխվարչապետի մամուլի ծառայությունը:
     «Յուրի Պետրովիչի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց տվել: Փոխվարչապետն առաջիկայում կրկին թեստ կհանձնի: Նրա աշխատաքային այցի մասին որոշումը կկայացվի կրկնակի թեստի արդյունքների հիման վրա: Դրական արդյունքի դեպքում Յուրի Պետրովիչը կշարունակի հեռավար աշխատել, ինչպես նաև` կպահպանի «Ռոսպոտրեբնադզորի» պահանջները և կինքնամեկուսանա. դա անհրաժեշտ է Ռուսաստանի կառավարության աշխատակիցներին և նրա գործընկերներին պաշտպանելու համար»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

4508 | 0
Facebook