Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պրիգոժինը քննադատել է Սպիվակովին՝ Լուկաշենկոյի շնորհած պարգևը մերժելու համար

10:50, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
Պրիգոժինը քննադատել է Սպիվակովին՝ Լուկաշենկոյի շնորհած պարգևը մերժելու համար

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը մեկնաբանել է դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պարգևած Ֆրանցիսկոս Սկորոնի շքանշանից հրաժարվելու որոշումը:
     «Պարգևը շնորհվել է Սպիվակովի մարդասիրության համար, նրա նվաճումների համար: Նա հանդիսանում է այդ շքանշանի տերը, որպես մի անձ, ով մշակութային կամուրջ է մեր երկրների և ժողովուրդների միջև»,- ասել է նա:

Ըստ պրոդյուսերի՝ Սպիվակովի որոշումը թյուրմացություն է առաջացնում, քանի որ այս դեպքում նա կարող էր հրաժարվել այլ երկրների պարգևներից, որտեղ նույնպես տեղի են ունենում «ոչ ստանդարտ իրավիճակներ»:
     Միևնույն ժամանակ, Պրիգոժինը համերաշխություն է հայտնել բելառուս ժողովրդին:

6317 | 2
Facebook