Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Հարիֆ չլինես». Ալբերտ Բաղդասարյան

10:40, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
«Հարիֆ չլինես». Ալբերտ Բաղդասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ, քեզ թվում է, թե քո դատախազն այսօր Սասնա ծռերի համա՞ր պահանջեց մինչև իսկ ցմահ ազատազրկում։

Հարիֆ չլինես։ Էդ քե՛զ համար սահմանեց պատժաչափ ժողովրդին խաբելու, իրական փոփոխությունները ասֆալտով ու սուտ բռնել-բաց թողոցիով սքողելու, հայության երազանք ազատ ու ինքնիշխան երկրի փոխարեն, անձնական իշխանություն ապահովելու համար, Հայաստանն աղքատ ֆորպոստի վերածելու համար, էն ցմահն էլ՝ Արցախի հարցով պատրաստածդ դավաճանության համար։

Եվ հիշի՛ր. եթե նույնիսկ մինչ այս արածդ, նաև Սասնա ծռերի նկատմամբ պատրաստածդ պետականադավ ու ազգադավ քայլերդ քեզ թվա, թե նախորդներիդ նման մարսելու ես, ապա իմացի՛ր, որ Արցախի հարցով վառվելու ես։

Չե՛ս մարսելու։ ԿՈԿՈՐԴԻԴ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ։

ՑՄԱՀ։

Էսօր կողքիդ կանգնած շակալներն են քեզ փուռը տալու, ինչպես որ նախորդներիդ հետ վարվեցին։

Ես քեզ խղճում եմ...»:

| | |
4462 | 0
Facebook
COMMENT.am