Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դադարեցնեʹլ բռնությունը, նշանակեʹլ արտահերթ ընտրություններ». Պորոշենկոյի կոչը Լուկաշենկոյին

01:00, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
«Դադարեցնեʹլ բռնությունը, նշանակեʹլ արտահերթ ընտրություններ». Պորոշենկոյի կոչը Լուկաշենկոյին

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը, ազատել ձերբակալվածներին ու հայտարարել անտահերթ նախագահական ընտրություններ:

«Բելառուսական իշխանությունը պետք է կատարի բելառուս ժողովրդի պահանջը, ժողովուրդը պատրաստ է և ուզում է երկրում իրականացնել ժողովրդավարական փոփոխություններ: Բելառուսի իշխանությունն անհապաղ պետք է դադարեցնի բռնությունն իր քաղաքացիների նկատմամբ՝ միևնույն ժամանակ թույլ չտալով սադրանքներ: Այնուհետև պետք է բանտերից ազատել քաղբանտարկյալներին և խաղաղ ցուցարարներին, դադարեցնել քաղաքական հակառակորդների հետապնդումները: Հաջորդ քայլով պետք է հայտարարել արտահերթ նախագահական ընտրություններ՝ եվրոպացի դիտորդների ներգրավմամբ»,- հավելել է Պորոշենկոն:

7626 | 0
Facebook