Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսի ՆԳ նախարարը հանձնարարել է չդիպչել լրագրողներին

00:20, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսի ՆԳ նախարարը հանձնարարել է չդիպչել լրագրողներին

Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը բողոքի ակցիաների ընթացքում ուժայիններին հանձնարարել է «լրագրողներին ձեռք չտալ», բացի այն դեպքերից, երբ նրանք կանգնում են «օրինախախտների և իրավապահ ուժերի միջև», չորեքշաբթի հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Չեմոդանովան:
     «Իմ սկզբունքային դիրքորոշումը լրագրողներին ձեռք չտալն է։ Բացի այն դեպքերից, որտեղ նրանք կանգնում են օրինախախտների և իրավապահ ուժերի միջև»,- մեջբերել է ՆԳՆ մամուլի քարտուղար Կարաևան իր Telegram-ի ալիքում:
     «Օգտվելով առիթից՝ ՆԳ նախարարը ևս մեկ անգամ դիմում է լրագրողներին՝ իրենց չվտանգել փողոցային անօրինական ակցիաների ժամանակ, որտեղ կոշտ բախումներ են տեղի ունենում»,- հավելել է Չեմոդանովան:
     Զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել են ամբողջ Բելառուսում օգոստոսի 9-ին՝ նախագահի ընտրություններից հետո։ Ցուցարարների նկատմամբ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ, կատարել վրաերթ: Կա 2 զոհ։

5736 | 0
Facebook