Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տիգրան Ավինյանը հրաժարվեց իր խոստումից». Էդմոն Մարուքյան

23:00, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
«Տիգրան Ավինյանը հրաժարվեց իր խոստումից». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիգրան Ավինյանը հրաժարվեց արտագնա աշխատողներին վերաբերող սահմանափակումները մեղմելու իր խոստումից...

Նախորդ շաբաթ՝ պարետատան նիստից հետո, Տիգրան Ավինյանը խոսք էր տվել, որ մեղմացումները կազդեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների վրա, ինչն այսօր տեղի ունեցած ԱԺ հատուկ նիստի ժամանակ փորձում էր հերքել։ Հրապարակում եմ տեսանյութ, որը պարունակում է ԱԺ-ում վարման կարգով իմ խոսքը, պարետի տեղից բացականչությունն այն մասին, որ ես սխալ եմ լսել, ինքը նման բան չի ասել»:

4710 | 0
Facebook