Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի շնորհած շքանշանից

19:45, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի շնորհած շքանշանից

Ռուս հայտնի երաժիշտ ու դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Ֆրանցիսկոս Սկորոնի շքանշանից, որով նրան պարգևատրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Պատճառն այն ծայրաստիճան դաժանությունն է, որը կիրառում են բելառուսական իշխանություններն իրենց կամքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ»,- մանրամասնել է երաժիշտը:

Լուկաշենկոն Սպիվակովին պարգևատրել է 2014 թվականին մարդասիրական և բարեգործական գործունեության, ազգային-պետական վերածնունդում ունեցած ներդրման, մարդկանց արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու համար: «Տեսնում եմ, այն ժամանակ այս արժեքները դեռ ձեզ հոգեհարազատ են եղել: Այսօր ես նախկինի պես կիսում եմ այս արժեքները, բայց՝ ոչ ձեզ հետ՝ մի ղեկավարի, ով իր ժողովդրի համար ստեղծել է կյանքի այնպիսի պայմաններ, որոնք կապ չունեն մարդասիրության ու ժողովրդավարության հետ»

9915 | 0
Facebook