Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պրեմիերա. Գարսի Միտոյանը ներկայացրել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակը

04:15, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
Պրեմիերա. Գարսի Միտոյանը ներկայացրել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակը

Երգիչ Գարսի Միտոյանը ներկայացրել է նոր՝ «Իմ Հայաստան», երգի տեսահոլովակը։ Երգի բառերի և երաժշտության հեղինակը Արթուր Երիցյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է «Provideo Media Holding»-ը՝ էդգար Ղուկասյանի ղեկավարությամբ։ Երգում իր մասնակցությունն ունի երաժիշտ Գևորգ Շահվերդյանն, ով նվագում է պկու և սազ։

Երգիչ Գարսի Միտոյանի խոսքով՝ միտք է առաջացել հենց «Իմ Հայաստան» երգը ներկայացնել, քանի որ այս միջոցով փորձել են փարատել Հայաստանից դուրս ապրող հայերի կարոտը,որոնք հիմա համավարակով պայմանավորված չեն կարող գալ Հայաստան։ Տեսահոլովակում Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը՝ Ամբերդի ամրոց-համալիրն է, իր շրջակա գեղեցիկ բնությամբ։

Գարսի Միտոյանն ավարտել է Ջիվանու անվան աշուղական դպրոցը, և «Իմ Հայաստանն» արդեն նրա 6-րդ տեսահոլովակն է, մինչ այդ ներկայացվել է «Գնամ», «Շնորհավոր», «Աննկատ», «Ապրելու ենք մեկ անգամ» և «Ճանապարհ» երգերը։

Պրեմիերա. Գարսի Միտոյանը ներկայացրել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակը
5438 | 0
Facebook