Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արդյունավետ քննարկում տեղի ունեցավ». բողոքի ակցիայի մասնակիցներ

15:45, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
«Արդյունավետ քննարկում տեղի ունեցավ». բողոքի ակցիայի մասնակիցներ

«Արդյունավետ քննարկում տեղի ունեցավ այնքանով, որ մեզ ասացին՝ մեր կողմը բացել է մուտքը օտարերկրացիների համար, այսինքն՝ մերոնք ասում են, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց քայլն արել են, հիմա պիտի սպասենք պատասխան քայլի»,- այս մասին լրագրողներին ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը, ով հրավիրվել էր կառավարություն՝ մասնակցելու հարցի քննարկմանը։

Նա լրագրողներին հայտնեց, որ իրենց ընդունել է պատգամավոր Հայկ Սարգսյանը և տեղեկացրել, որ խնդրի շուրջ քննարկումներ են գնում, ավելին, նույնիսկ մոտակա օրերին հնարավոր կլինի լուծել այն։
     «Կոնկրետ ամսաթիվ չի նշվել, թե երբ ելքի համար սահմանը կբացվի, հույսը այն է, որ մերոնք մուտքի սահմանը բացել են օտարերկրացիների համար»,- նկատեց կինը։

«Հիմա պատրաստվում ենք գնալ Ռուսաստանի դեսպանատուն․ մենք ցուցակագրել ենք ժողովրդին, այդ ցուցակը կհանձնենք, կասենք, որ մեր կողմը քայլ է արել»,- տեղեկացրեց ակցիայի մասնակիցը՝ հույս հայտնելով, որ իրենց հարցին վարչապետը որևէ լուծում կտա և կկարողանան մեկնել՝ օդային կամ ցամաքային ճանապարհով։

3412 | 0
Facebook