Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դա ճարահատյալ հարցազրույց էր»․ Ալեն Սիմոնյան

14:45, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
«Դա ճարահատյալ հարցազրույց էր»․ Ալեն Սիմոնյան

«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ և քաղաքական ու իրավական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում իրեն, բայց համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքը «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է և պետք է մնար իր շրջանակներում»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Ինչ վերաբերում է իր հայտարարություններին, ես կարծում եմ՝ դա ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր արվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը, կարծում եմ, չստացվեց, որովհետև մենք բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին՝ իր անցած «մեծ» ուղու շնորհիվ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
     «Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քաղաքացիները շատ շուտ մոռանալու են այն ամենն, ինչ որ եղել է։ Ես շատ կուզեի՝ ձեզնից որևէ մեկը իրենից հարցազրույց վերցներ, որ, օրինակ, խոսեր իր աշխատակից Արշակի մասին կամ այն քաղաքական գործերի, որոնց այդ տարիներին ականատես եղանք․․․: Ինքը, հաճախ վերև նայելով Աստծո մասին խոսելիս, պետք է նաև հասկանա, որ պատասխան է տալու՝ և ոչ իշխանությունների առաջ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

5412 | 0
Facebook