Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ հստակ ասեք՝ մեռնե՞նք, թե՞ ապրենք»․ ակցիայի մասնակիցը՝ Նաիրի Սարգսյանին

12:50, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
«Մեզ հստակ ասեք՝ մեռնե՞նք, թե՞ ապրենք»․ ակցիայի մասնակիցը՝ Նաիրի Սարգսյանին

Կառավարության դիմաց ընթանում է ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիան։ Քիչ առաջ նրանք հանդիպեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը խոստացավ զանգահարել նրանց և տեղեկացնել, թե երբ կկարողանան մեկնել։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենց տեղեկացնել պետք չէ: «Մեզ հստակ ասեք մեռնե՞նք, թե՞ ապրենք»,-վրդովվեց նրանցից մեկը։

«Կոնկրետ մինչև այսօր արգելք կար այլ երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնք չէին կարող մուտք գործել Հայաստան։ Կառավարության այսօրվա որոշմամբ արգելքը վերացվեց, իսկ ելքի մասին ոչինչ չասվեց․ այդ մասին լրացուցիչ կասենք»,- ակցիայի մասնակիցներին հայտնեց Նաիրի Սարգսյանը։

5492 | 1
Facebook