Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակել

12:30, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
Արմեն Սարգսյանն ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, Միքայել Համբարձումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
     Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է հրամանագրերից մեկի մեջ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել նաև Արմեն Աբազյանը»,- նշված է երկրորդ հրամանագրում:

3769 | 0
Facebook