Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանում բնակարանների գները նվազել են. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ»

08:55, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
Երևանում բնակարանների գները նվազել են. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ»

«Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները նվազել են: Ըստ մասնագետների` վերջին երկու ամիսներին բնակարանների սե­փականատերերը ցանկանում են արագ վաճառել իրենց անշարժ գույքը, բայց գնորդները հրաժարվում են այցելել բնակարաններ կորոնավիրուսով վարակվելու վախի պատճառով:

Արդյունքում բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը: Իսկ օրավարձով բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է: ՉԷ որ սահմանները փակ են, և զբոսաշրջիկներ մուտք չեն գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրշիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը մայիս ամսին 668 հազար դրամ էր, իսկ հունիսին` 662 հազար դրամ: Այսինքն` 6000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շր­ջանում գնանկումը կազմել է 3500 դրամ, այստեղ մեկ քմ-ն մայիսին արժե­ցել է 463 հազար 500 դրամ, հունիսին` 460 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաև մյուս վարչական շրջաններում: Օրինակ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 335 հազար դրամից էժանացել է` դառնալով 331 հազար 100 դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2000 դրամ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5673 | 0
Facebook